Բարոյականություն՝ ըստ Արա Դոլունցի

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը «Առավոտ»-ին պատմել է Սյունիքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Արա Դոլունցի անցած գործունեության մասին: «Քսան տարի աոաջ, ի թիվս բազմաթիվ մարդկանց, մասնակցել եմ Գորիսի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակաւ Արա Դոլունցի հոր հուղարկավորությանը: Հավաքված 200 հոգու ներկայությամբ Արան մի ցնցող հայտարարություն արեց, թե իր անմիջական ղեկավար՝ շրջխորհրդի գործկոմի նախագահ Ռոբերտ Ալեքսանյանը իր կյանքում ունեցել Է հորից ոչ պակաս դերակատարություն:

Արան ասաց՝ քանի դեռ Ռոբերտ Արմենակիչը կա, ինքը չի ընդունելու, որ ծնողազուրկ Է: Դրանից ամիսներ հետո, երբ ստիպված եղա ինձ ազատել Գորիսի քաղխորհրդի և գործկոմի նախագահի պարտականություններից և այդ մասին հայտարարեցի, այդ հայտարարությունից առաջ դիմեցի Ռոբերտ Ալեքսանյանին՝ զգուշացնելով, որ ունենալու Է աշխատանքային դաժան վերջաբան: Նրան ասացի, որ շուտով նրա դեմ են դուրս գալու իր իսկ նշանակած պաշտոնատար անձինք, նախ և աոաջ իր տեղակալները՝ նկատի ունեի հատկապես Դոլունցին:

Մեկ տարի հետո իրականություն դարձավ իմ կանխատեսումը: Արա Դոլունցը՝ Ռոբերտ Ալեքսանյանի տեղակալը, առաջինը ստորագրեց իրեն այդ պաշտոնին նշանակած Ալեքսանյանի պաշտոնանկության պահանջի տակ: Սա Էլ բարոյականության արադոլունցյան ընկալումն Է»:

Շարունակությունը կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում