Լոռու մարզում խոզերի անկման դեպքեր են գրանցվել
18/06/2013 09:40
Նմանատիպ
Նախօրեին Լոռու մարզի Հագվի համայնքում 11 խոզ է անկել: Նախնական տվյալներով՝ խոզերն անկել են պաստրելյոզ տեսակի հիվանդությունից: Հագվիի համայնքապետ Հայկասար Մայիլյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ այս հիվանդությունից նախկինում խոզ չի անկել, դրա համար էլ պետպատվերի շրջանակներում պատվաստում չի կատարվում:
«Անասնաբուժական կայանը համապատասխան նմուշներ է վերցրել և տարել փորձաքննության: Դեռ հստակ պատասխան չունենք: Հիմա համայնքում ախտահանման աշխատանքներ են ընթանում: Այս խոզերը երկար ժամանակ անտառում են եղել, գուցե անտառի վայրի խոզերից են վարակվել»,- ներկայացրել է համայնքապետը՝ ընդգծելով, որ անկած անասուններին թաղել են խորը փորված փոսի մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում