Ստորագրահավաք՝ Սուրիկ Խաչատրյանի համար

«Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ըստ Գորիսում շրջանառվող լուրերի՝ Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցները շատ ինտենսիվ ձևով զբաղվում են ստորագրահավաքով, որով խնդրվում է նրան վերադարձնել մարզպետի պաշտոնին։ Այդ լուրերի համաձայն՝ մարդկանց համոզում են, որ Լիսկայի դիրքերը շատ ամուր են, նա շարունակում է մնալ ցանկացած հարց լուծող, միևնույն է, վերադառնալու է, և այդ ժամանակ առավելություն կունենան նրանք, ովքեր ստորագրություն են տվել, իսկ բողոքողների հարցերն այլ կերպ կլուծվեն։ Որպես Լիսկայի անպատժելիության ապացույց, ասում են, որ նրա թիմակիցները գորիսցիներին ցույց են տալիս վերջերս առգրավված զինանոցի զենքերի «յուղը վրեն» օրինականացման թղթերի քսերոպատճենները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում