Բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությանը կմասնակցեն երեք հայ մարզուհիներ
02/10/2019 11:47
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականի երեք անդամ կմե կնարկի աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում կայանալիք բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությանը կմասնակցի Հայաստանի երեք ներկայացուցիչ:
Մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 54 կգ քաշային Անահիտ Հարոյանն ու 69 կգ քաշային Անի Հովսեփյանը:
Մարզուհիները պայքարը սկսեն հոկտեմբերի 3-ին: