Երիտասարդ շախմատիստները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում
02/10/2019 15:08
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող երիտասարդ շախմատիստները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի Մումբայ քաղաքում մեկնարկում է մինչև 14, 16, 18 տարեկանների աշխարհի առաջնությունը: Մրցաշարերում Հայաստանը կներկայացնեն 8 պատանի շախմատիստներ: Մինչև 18 տարեկան տղաների մրցաշարում հանդես են գալու Շանթ Սարգսյանը և Արթուր Դավթյանը: Մինչև 16 տարեկան տղաների պայքարում Հայաստանը կներկայացնի Մամիկոն Ղարիբյանը: Մինչև 14 տարեկանների ենթախմբում հանդես կգան Ալեքս Սահակյանը և Արսեն Դավթյանը:
Աղջիկների մրցաշարում հանդես կգան Աստղիկ Հակոբյանը (մ 14), Սրբուհի Սարգսյանը (մ 16) և Աննա Խաչատրյանը (մ 18):