ԶԼՄ-ները պարզել են՝ Մեսսին ինչ է ասել Բարսայի խաղացողներին Ինտերի հետ խաղի ընդմիջմանը
03/10/2019 19:45
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին ՉԼ 2-րդ տուրի՝ «Ինտերի» հետ խաղի ընդմիջմանը դիմել է խաղընկերներին։ Առաջին կեսից հետո կատալոնացիները պարտվում էին 0-1 հաշվով։
«Չենք խելագարվելու, տղանե՛ր։ Հիմա դուրս կգանք խաղադաշտ ու ինչպես միշտ, ավելի շատ կճնշենք նրանց»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։
Արգենտինացուն աջակցել է պաշտպան Ժերար Պիկեն՝ նշելով, որ թիմը պետք է որպես մեկ ամբողջություն ճնշում գործադրի, քանի որ հակառակ դեպքում պլանը չի գործի։ Հարձակվող Լուիս Սուարեսը ևս աջակցել է նրանց՝ բղավելով․ «Առա՛ջ»։
«Բարսան» արդյունքում 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում