Հակոբ Մկրտչյանը Օլիմպիական խաղերին մասնակցելու համար փոխելու է քաշային կարգը
04/10/2019 10:54
Նմանատիպ
ԳՅՈՒՄՐԻ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակոբ Մկրտչյանը Օլիմպիական խաղերին մասնակցելու համար փոխելու է քաշային կարգը:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Աշխարհի չեմպիոնը:
Թաիլանդի Պատայա քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հակոբ Մկրտչյանը հանդես է եկել 89 կգ քաշային կարգում: Մարզիկը նոր է վերադարձել մրցումներից, բայց հանգստանալ չի ուզում, նոր մրցաշարի է պատրաստվում. «Ապրումներս ու զգացողություններս նկարագրել հնարավոր չէ: Իմ հաջորդ նշաձողը Օլիմպիական խաղերն են, պետք է փոխեմ քաշային կարգս, 96 կգ քաշում հանդես գամ, դա է գլխավորն ինձ համար»։
Իսկ դրանից առաջ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն է, որն երեք օր է, ինչ սկսվել է:
«Պետք չէ հանգստանալ, պետք է մարզվել»,- համոզված է Հակոբը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում