Արոնյանը կմասնակցի Համբուրգի Գրան պրիին
04/10/2019 12:58
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի գերմանական Համբուրգ քաղաքի Գրանդ պրիին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻԴԵ-ի Գրան պրիի հերթական մրցափուլը կանցկացվի Համբուրգում նոյեմբերի 4-17-ը:
Մասնակից 20 շախմատիստներից շարքում են Անիշ Գիրին (Նիդերլանդներ), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) և այլոք:
Մինչ այդ Արոնյանը նաև հոկտեմբերի ամսին կմասնակցի Եվրոպայի թիմային առաջնությանը Բաթումում: