Եվրասիական լիգա. «Ուրարտուն» պարտվեց «Բարսի Ատիրաուիին»
05/10/2019 13:43
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Երևանի նախկին «Միկա» մարզադահլիճում շարունակվող բասկետբոլի Եվրասիական լիգայի կանոնավոր առաջնության երկրորդ տուրի առաջին խաղում «Ուրարտուն» 83:85 հաշվով պարտվել է ղազախական «Բարսի Ատիրաուիին»։
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ առաջին տուրում «Ուրարտուն» հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Տուլայի «Արսենալին», իսկ «Բարսի Ատիրաուն» զիջել է «Արագածին»:
Հոկտեմբերի 5-ին «Արագածը» և Տուլայի «Արսենալը» կմրցեն Երևանում:
Եվրասիական լիգային մասնակցում են 6 թիմեր Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից և Բելառուսից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում