«Արարատ-Արմենիա»-ն հաղթեց, «Փյունիկ»-ը ոչ-ոքի ավարտեց խաղը «Լոռի»-ի հետ
05/10/2019 18:10
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 10-րդ տուրի շրջանակներում կայացավ ևս երկու հանդիպում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վանաձորի «Լոռի»-ին սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Փյունիկ»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:
Օրվա մյուս խաղում «Արարատ-Արմենիա»-ն 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ալաշկերտ»-ի դարպասը` սեփականը պահելով անառիկ: Գործող չեմպիոնի կազմում աչքի ընկան Պետրոս Ավետիսյանը և Մաիլսոն Լիմա Դուարտեն:
Տուրի վերջին հանդիպումը կկայանա հոկտեմբերի 6-ին` «Նոա»-«Գանձասար-Կապան»: