Հոգնել ենք նման շոուներից. Վերահսկիչ պալատը պետք է դիմի դատախազություն

Վերահսկիչ պալատը պետք է դիմի դատախազություն, իսկ եթե սա պետք է շոու լինի, ապա արդեն հոգնել ենք նման շոուներից: Aysor.am-ի փոխանցմամբ` ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Պատգամավորը նշել է, որ ՎՊ հաշվետվության քննարկման ժամանակ արտահայտություններ են եղել, թե «պետության բյուջեն թալանվում է», «լափում են բյուջեն», սակայն իրենք կոռեկտության կոչեր չեն անում, քանի որ դա համապատասխանում է իրականությանը:

«Պետք չեն ավելորդ սեթևեթանքներ, պետք չեն դիվանագիտական խուճուճ ձևակեպումներ, բայց ստացվում է այնպես, որ երբ ընդդիմության ներկայացուցիչներն են ավելի մեղմ գնահատակններ տալիս երևույթներին, հայտնվում են մարդիկ, ովքեր նմանեցնում են նրան մայրուղի դուրս եկած ավտոմեքենա կանգնեցնող կնոջ վարքագծին: Հիմա ձեզ հարց եմ տալիս, հարգելի մեծամասնություն, այս ամենը քննարկելուց, այս ոգին զգալուց, այս բառերն օգտագործելուց հետո ո՞վ է մայրուղի դուրս եկել, կողմնորոշվեք»:

Հիշեցնենք, որ կառավարության կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր ելույթում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին նմանեցրել էր մայրուղի դուրս եկած կնոջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում