Ռ. Քոչարյանի պաշտպանական թիմն ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի դատավորին. Ուղիղ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: 12։50
Քիչ անց կմեկնարկի դատական նիստը, որի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի դատավոր Աննա Դանիբեկյանին։
12։09
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիան։
Հիշեցնենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը որոշում էր կայացրել մերժել Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։
Դատարանը մերժել է նաև պաշտպանական խմբի մեկ այլ միջնորդություն՝ խափանման միջոց կալանքը փոխել գրավի դիմաց։
Հիշեցնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա նաև մեղադրվում է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում