AM | RU
USD
EUR
RUB

Դատարանից պահանջում են թավշյա հեղափոխության մասնակիցների նկատմամբ օրենք չկիրառվի

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Գործով խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ քաղաքից չբացակայելը, սակայն խափանման միջոցը խախտվել է հունիսին` Թբիլիսիում տեղի ունեցած ցույցերի ժամանակ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը, ով ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որին կից հրապարակել էր մարտի 3-ի լույս 4-ի գիշերը իր տան շքամուտքի մոտ իր նկատմամբ իրականացված առևանգման փորձի տեսանյութը:

«Մեր իրավապահ համակարգն իմ հանդեպ հարձակում գործած ընդհանուր առմամբ 11 անձանցից իդենտիֆիկացրել է միայն 6-ին: Իմ հրապարակած տեսանյութում մենք տեսնում ենք մարդկանց, որոնք առ այսօր մեր իրավապահ համակարգի համար անհայտ անձինք են, և որևէ կերպ ներգրավված չեն գործի մեջ»,- նշեց Մալյանը:

Մալյանի խոսքով` անձանց ինքնությունը բացահայտելը մեծ հաշվով դժվարություն չէր իրավապահ համակարգի համար, սակայն նա նշեց, որ ինքը կզբաղվի անձանց ինքնությունը պարզելու գործով:

«Խուլիգանախմբի 6 անդամներին մեղադրանք է առաջադրված, և խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ քաղաքից չբացակայելը: Խափանման միջոցի թեթև ընտրությունը խախտվել է հունիսին՝ Թբիլիսիյում տեղի ունեցած ցույցերի ժամանակ»,- նշեց Մալյանը:

«Մեղադրյալներից Դավիթ Պետրոսյանը, չնայած իր քաղաքից չբացակայելու պայմանին, հատել է ՀՀ պետական սահմանը: Պաշտոնապես փաստաթղթից ցիտում եմ, որ Դավիթ Պետրոսյանը՝ որպես Հայաստանում թավշյա հեղափոխության կազմակերպիչ, պետք է ներկա գտնվի Թբիլիսիյում տեղի ունեցող ցույցերին»,- ասաց նա:

Մալյանը նշեց, որ գործում նույնիսկ խափանման միջոցը չի պահպանվել: Գործը հիմա գտնվում է դատաքննության փուլում և Աննա Դանիբեկյանի վարույթում: Առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերին:

«Խմբի պաշտպանական մարտավարությունը ապշեցնող է, նրանք դատարանից պահանջում են, որ նրանց նկատմամբ օրենքը չկիրառվի: Նրանք չեն ժխտում հանցագործություն իրականացնելու փաստը, բայց պահանջում են, որ ՀՀ օրենքը նրանց նկատմամբ չկիրառվի այն պատճառով, որ մասնակցել են թավշյա հեղափոխությանը»,- նկատեց Մալյանը:

«Վաղը ԱԺ-ում մարդու իրավունքների հանձնաժողովում արտահերթ նիստ է, որի օրակարգում կա «քաղաքացիական հասարակության նկատմամբ հետապնդումներ և հալածանքներ» թեման: Ես ձեր միջոցով կոչ եմ անում այդ հանձնաժողովի անդամներին՝ անպայման քննության առնել վերջին 1,5 տարվա ընթացքում մարդու իրավունքների խախտման ամենացայտում դրսևորումը»,- ասաց Մալյանը և նշեց, որ հարձակում գործածները չեն թաքցնում, որ կատարվածի նպատակը եղել է Մալյանին հրապարակային գործողություներից հեռացնելը և լռեցնելը:

Մալյանի խոսքով` խմբի անդամներն իրենց կատարած գործի համար գրանտ են ստացել, որի մասին նաև ներկայացվել է իր հրապարակած տեսանյութում:

«Այդ գործն արդեն Հայաստանի սահմաններից դուրս գտնվում է այն ուժերի և կազմակերպությունների ուշադրության կենտրոնում, որոնք իրապես մտահոգված են մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում»,- ամփոփեց նա:

Հիշեցնենք, որ մարտին Նարեկ Մալյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամներն իր տան մոտ հարձակվել են իր վրա: Միջադեպից հետո իրեն բերման էին ենթարկել ոստիկանություն:

Լրահոս
Պետական պարտքն աճել է 420.2 մլրդ դրամով, Կենտրոնական բանկի պարտքը՝ նվազել Լեհաստանը կֆինանսավորի անկախ բելառուսական լրատվամիջոցները Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196 դեպք ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Բելառուսի դեմ ՝ մարդու իրավունքների խախտումների համար «Ժողովուրդ».Կառավարությունը կսահմանի ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգ «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն անսպասելի փոխել է իր եւ կնոջ թիկնազորը «Ժողովուրդ»․ 900 դոլար գումար ստանալու համար խառնվել է «օրենքով գողն» ու քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցը. մանրամասներ` «օրենքով գողերի» ձերբակալություններից «Հրապարակ». Եկավ՝ ընկերոջը կարգեց քաղաքապետ ու հեռացավ «Ժողովուրդ»․ Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանը սկսելու է գործել 2021 թ. երկրորդ կիսամյակից «Հրապարակ». Մանե Թանդիլյանն Ավստրալիայում է բուժում ստանում «Բելառուսը և Ադրբեջանը պետք է անհապաղ հեռացվեն Արևելյան գործընկերության ծրագրից»․ Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք Կապիտան Ռուբեն Սանամյանը կարժանանա Ազգային հերոսի կոչման․Նիկոլ Փաշինյան Դիմակի կրում անձնական օգտագործման մեքենաներում այսուհետ պարտադիր չէ Ազգերի համագործակցության գլխավոր քարտուղարը հրավիրվել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբն Ադրբեջանին ԱլԳ-ից դուրս մղելու կոչ է արել ԱԱԾ-ն յուրայիներով համալրելը նաև իշխանությունների վախի հետևանքն է. իրավաբան Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումներն. Ուղիղ Ավտոներկրողների ակցիան` Կառավարության դիմաց. Ուղիղ Ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը Լիբանանի հարցում. Տիգրան Աբրահամյան Միջազգային հարթարկներում պոպուլիզմը վերածվում է ինֆանտիլիզմի. Արմեն Աշոտյան Հայ Դատը առաջնային ուշադրություն պիտի դարձնի նրան, որ ԱՄՆ-ն դադարեցնի Հայաստանում պարտվողականության քարոզը. Արթուր Դանիելյան ԱԺ-ում Մանե Թանդիլյանին կփոխարինի Ստեփան Ստեփանյանը Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276 դեպք Ի՞նչ են խոսել Պուտինն ու Ալիևը․ Հայաստանին մատակարարված ռազմամթերքի թեման միակը չի եղել «Ժողովուրդ». ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի միջև կադրային տե­ղափոխությունները շարունակվում են Ռուսաստանում հարցման մասնակից բժիշկների մեծ մասն անվստահություն է հայտնել կորոնավիրուսի դեմ առաջին գրանցված պատվաստանյութի առնչությամբ ԱԺ աշխատակիցներին աշխատավարձի 125%-ի չափով պարգևավճար է հատկացվել, ընդհանուր՝ 304.000 դոլար Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը. նա առողջական խնդիրներ ունի «Ժողովուրդ»․ Ծախսերն ավելացել են․ ի՞նչ աշխատանքներ են կատարվել պետական բյուջեով «Ամուլսարի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը մնում է նույնը». Արմեն Խաչատրյան Անկարայում պղծվել է Սուրբ Փրկիչ և Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանատունը, մարդկային ոսկորները ցրիվ են տրվել ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չօգտվել հայկական ավիաընկերություններից Կառավարության նիստում օճառն անպակաս էր Ռ. Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են կադրերի ռեզերվ Ինչպես են Հայաստանում կոծկում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan