Ֆինլանդիա-Հայաստան խաղի տոմսերի վաճառքը կշարունակվի մինչև հոկտեմբերի 10-ը

Ֆինլանդիա-Հայաստան խաղի տոմսերի վաճառքը կշարունակվի մինչև հոկտեմբերի 10-ը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հոկտեմբերի 15-ին` Ֆինլանդիայի Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում, կկայանա Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի ութերորդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը: Ֆինլանդիայի ֆուտբոլի ասոցիացիան արդեն հրապարակել է տոմսերի վաճառքի հետ կապված բոլոր մանրամասները: Հայաստանի հավաքականի երկրպագուները կարող են ձեռք բերել տոմսերը հետևյալ կայքից:

«Ցանկալի է կայքից օգտվել համակարգչային տարբերակով: Միայն հայ երկրպագուները կարող են գնել այս տոմսերը: Գրանցվելուց հետո յուրաքանչյուր օգտատեր կունենա 9,5 րոպե տոմսի պատվերն իրականացնելու համար: Հայկական կողմին հատկացվել է «Վերիտաս» մարզադաշտի O տրիբունայի O սեկցիան: Տոմսերի արժեքն է 33 եվրո։ Տոմսերը կարող եք ձեռք բերել մինչև հոկտեմբերի 10-ը»,- նշում են ֆեդերացիայից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում