«Լեո»-ն պարտվել է Չեմպիոնների լիգայի երկրորդ խաղում
10/10/2019 10:26
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական «Լեո» ֆուտզալի թիմը Չեմպիոնների լիգայի երկրորդ խաղում պարտվել է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Խորվաթական Մակարսկա քաղաքում կայացավ Եվրոպայի ֆուտզալի չեմպիոնների լիգայի գլխավոր փուլի 6-րդ խմբի երկրորդ տուրի «Նովո Վրիեմե» (Խորվաթիա) – «Լեո» (Հայաստան) հանդիպումը: Հայաստանի չեմպիոնը պարտվեց 3:5 հաշվով:
Երրորդ հանդիպումը «Լեոն» կանցկացնի հոկտեմբերի 11-ին, մրցակիցը կլինի Կիպրոսի «Օմոնիա» թիմը: