Մեն կղզու մրցաշարում հայ շախմատիստների առաջին մրցակիցները հայտնի են
10/10/2019 11:04
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի մի շարք ներկայացուցիչներ մեկնարկում են Մեն կղզու մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Նորվեգիայից Արյան Տարին: Գաբրիել Սարգսյանը կմրցի հնդիկ Սարին Նիհալի, իսկ Կարեն Մովսիսյանը` Վլադիսլավ Կովալևի (Բելառուս) հետ: Սերգեյ Մովսեսյանը կփորձի գերազանցել ռումինացի Դավիդ Գավրիլեսկուին: Հրանտ Մելքումյանը սպիտակներով ուժերը կչափի Իրինա Բուլմագայի, Վլադիմիր Հակոբյանը` Վերա Նեբոլսինայի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանի մրցակիցը գերմանացի Դիտմար Կուլբուսն է, Էլինա Դանիելյանինը` Մատիաս Բլուբաուն:
FIDE-ի Grand Swiss մրցաշարը բաղկացած է 11 տուրից և այնտեղ խաղարկվում է հավակնորդների մրցաշարի ուղեգիր: Այն կեզրափակվի հոկտեմբերի 21-ին: