«Փյունիկ»-ը և «Դինամո»-ն ընկերական խաղ կանցկացնեն
10/10/2019 15:58
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային թիմը կմրցի Մոսկվայի «Դինամո»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Օգտվելով հավաքականների խաղերի հետ կապված դադարից՝ «Փյունիկ» ՖԱ-ն ստուգողական հանդիպում կանցկացնի:
Հոկտեմբերի 13-ին Երևանի ժամանակով 17:00-ին երևանյան թիմը ստուգողական հանդիպում կանցկացնի Մոսկվայի «Դինամոյի» հետ:
Խաղը տեղի կունենա «ՎՏԲ Նովոգորսկ-Դինամո» ուսումնամարզական կենտրոնում: