Քոբանիից հեռացան վերջին հայերը

Քոբանիից հեռացան վերջին հայերը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Քոբանիից հեռացել են այնտեղ մնացած վերջին հայերը։ Այս մասին գրում է «Արևելք» պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Նշվում է, դեռ մինչև երեկ այնտեղ հայ բժիշկներ կային ու ծառայությունն էին իրականաղնում, սակայն Թուրքիայի ներխուժումից հետո նրանք էլ հեռացել են առավել ապահով շրջաններ։
Մի քանի ժամ առաջ Քոբանին դարձել է հարձակման թիրախ։ Վնասները միայն նյութական են, զոհեր չկան։

Թուրքական բանակը լայնամասշտաբ գործողություն է իրականացնում Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական աշխարհազորայինների դեմ: Նախօրեի կեսօրին թուրքական ռմբակոծիչները հարձակվել են քրդական դիրքերի վրա, երեկոյան գործի է դրվել թուրքական հրետանին: Օդային հարձակումներից և հրետակոծումից մի քանի ժամ անց Թուրքիան սկսել է ցամաքային գրոհ:

Թուրքիան նշում է, որ «Խաղաղության աղբյուր» անունով օպերացիան նպատակ ունի վերացնել Սիրիայի հյուսիսային շրջաններից քրդական աշխարհազորային ստորաբաժանումները և այնտեղ ստեղծել «անվտանգության գոտի»: Այս գոտում նախատեսվում է տեղավորել երկու միլիոն սիրիացի փախստական: Սիրիայում քաոսային վիճակ է, մարդիկ լքում են իրենց տները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում