AM | RU
USD
EUR
RUB

Խաչատուրովի փաստաբան. Հաջորդ նիստին Ստեփան Գրիգորյանն անձամբ կասի՝ թե ինչ է նկատի ունեցել նման հայտարարություններ անելիս

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն ընդդեմ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի գործով դատական հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 6-ին ժամը 16։20-ին։ Նախատեսվում է, որ առաջիկա նիստին մասնակցելու է նաև Խաչատուրովի մասին անցած տարվա հուլիսի 30-ին հայտարարություններ արած Գրիգորյանը։

«Գրիգորյանը պետք է անձամբ հայտնի, թե ինչ է ասել և ինչ է նկատի ունեցել։ Սա ինձ համար շատ կարևոր է, քանի որ այլ բան է, երբ փաստաբանին ես հարցը ուղղում, մեկ այլ բան՝ երբ անձամբ հարցն ուղղում ես հայտարարության հեղինակին։ Օրինակ, ես պետք է հարցնեմ, ի՞նչ է նշանակում, երբ Գրիգորյանը հայտարարում է, որ հողերը չեն գրավվել, այլ մինչ այդ վաճառվել են, կամ ի՞նչ է նշանակում, թույլ չէին տալիս հետ գրավել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Խաչատուրովի փաստաբան Անահիտ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ դատական վեճի առարկա են դարձել անցած տարվա հուլիսի 30-ին Ա1+ում հրապարակված տեսանյութում Ստեփան Գրիգորյանի հնչեցրած հայտարարություններից երեքը։

Գրիգորյանը մասնավորապես նշել էր, որ մի քանի գեներալներ տարբեր տեղերում են եղել ու արագ չեն վերադարձել իրենց աշխատասենյակներ։

«Եվ բացի այդ, ես առաջարկել եմ ստուգել այդ գեներալների հաշիվները, մինչև ապրիլյան պատերազմ ու դրանից հետո, քանի որ տարածքներ ձրի չեն հանձնում։ Իրենք ոչ միամիտ են, ոչ էլ մենք ենք միամիտ։ Տարածքներ հանձնելը լուրջ բան է, բոլորին պետք է ստուգել, ես ԱԱԾ-ին առաջարկում եմ ստուգել Խաչատուրովի ու նրա բարեկամների հաշիվները։ Տարածքները հանձնված էին 2016-ից առաջ։ Մեր բանակը, մեր երիտասարդները հակահարված տվեցին, պատրաստ էին պատժիչ գործողություններ ծավալել, չթողեցին, չթողեցին իշխանությունները, նաև պարզ երևում էր, այդ գեներալները, որոնք թույլ չէին տալիս, որ մեր բանակը դիմադրեր»,-ասել էր Գրիգորյանը։

Խաչատուրովի փաստաբան Անահիտ Գալստյանը պնդում է, այս երեք միտքն էլ ակնհայտ սուտ են, ինքը փաստարկներ է ներկայացրել։ Հոկտեմբերի 7-ին կայացած նիստում Գրիգորյանի փաստաբանը՝ Հայկուհի Հարությունյանը հայտարարել է, որ Գրիգորյանի հայտարարությունները գնահատողական բնույթ ունեն, կարծիք են ու ոչ փաստացի տվյալներ։

«Բայց դրանք գնահատական չեն։ Գրիգորյանը հստակ ասել է՝ գեներալները տեղում չեն եղել, կամ ասում է՝ հողերը հանձնված են, վաճառված։ Գնահատողական մեկնաբանությունն այն է, երբ առկա փաստերի հիման վրա մարդն ասում է՝ Պողոսը խաբեբա է կամ դավաճան։ Բայց այս պարագայում, Գրիգորյանը փաստեր է նշել, ըստ որոնց, հողերտը վաճառվել են, գեներալը ուշ է տեղ հասել, ուզեցել են գրավել, բանակին թույլ չեն տվել։ Սրանք դատարանում ապացուցելը Գրիգորյանի պարտականությունն է, նա պետք է ապացուցի, որ այդ հայտարարությունները սուտ չեն»,-ասաց փաստաբանը։

Խաչատուրովի՝ 2016-ի ապրիլին աշխատավայր հասնելու ժամկետների մասին հայցվոր կողմը հարցում է ուղարկել ԶՈՒ ԳՇ գործող պետ Արտակ Դավթյանին։ Վերջինս պատասխանել է, որ Խաչատուրովը, ստանալով տեղեկատվություն Ադրբեջանի զինված ուժերի նախահարձակ գործողությունների մասին, 20-25 րոպե հետո՝ 03։10-03։15-ի սահմաններում ներկայացել է ծառայության վայր ու զինված ուժերի կառավարումն իրականացրել է անմիջապես իր կառավարման կետից։ Դավթյանը նաև տեղեկացրել է, որ նշված պատասխանը հիմնավորող փաստաթղթերի պատճենները տրամադրել չեն կարող, քանի որ պարունակում են գաղտնի տեղեկատվություններ։

Փաստաբանական հարցում է իրականացվել նաև ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար, գեներալ-մայոր Արիս Բրուտյանի հետ։ Վերջինը պնդել է, որ տարածքները զիջելու վերաբերյալ որևէ խոսակցություն չի եղել, վերադասի կողմից նման հրամաններ չեն ստացվել, հակառակը եղել է կարգադրություն՝ պլանավորել և հետ վերցնել հակառակորդի կողմից գրավված տարածքները, ընդ որում հնարավորինս շտապ։

Ինչևէ։ Հայցվոր կողմը դատարանից պահանջել է Ստեփան Գրիգորյանին պարտավորեցնել վճարելու պատվի և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում՝ 2 մլն դրամի չափով, բացի այդ փաստաբանական ծախսերն ու տուրքերը, ինչպես նաև նույն լրատվամիջոցով հերքել տարածած տեղեկությունները, հերքման տեսնայութը տեղադրել լրատվամիջոցի յութուբի էջում, կիսվել իր ֆեյսբուքյան էջում։

Եթե դատարանը բավարարի վնասի հատուցման պահանջը, Խաչատուրովը ստացած գումարը տրամադրելու է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին։

 

Լրահոս
Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Երևանի և Բաքվի միջև հրադադարի ռեժիմի խախտման պատճառով Այսօր ադրբեջանական կողմը կեղծ լուր տարածեց Բարդա շրջանի հրթիռակոծման վերաբերյալ. ՀՀ ԱԳՆ Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմում է հայ ժողովրդին. ՈՒՂԻՂ Սիրիացի գրոհայինը սաուդական հեռուստատեսությամբ պատմել է, թե ինչպես են իրենց հավաքագրել Ղարաբաղ ուղարկելու համար Կեսօրին հրետանի է կիրառվել Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի վրա Փարիզի Հաղթական կամարի տարածքում պայթյունի վտանգի պատճառով տարհանում է իրականացվում Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման նախագիծ է մշակել. Զարիֆ Ադրբեջանական կասետային հրթիռի հարվածից Ննգի գյուղում վիրավորվել է երեք կին. Արցախի ՄԻՊ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ՈՒՂԻՂ Հայաստանի տարածքից Բարդայի ուղղությամբ հրթիռային հարձակում չի եղել, կեղտոտ սադրանք է․ ՀՀ ՊՆ Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը Ֆրանսիայի ՆԳ նախարարը Թուրքիային արգելել է «միջամտել իր երկրի ներքին գործերին» Էրդողանը կոչ է արել քննարկել Կիպրոսում երկու պետությունների ստեղծման «իրատեսական առաջարկը» 18։30-ին Կառավարության առաջարկով ԱԺ արտահերթ նիստ կգումարվի France24-ը տեսանյութերի միջոցով ապացուցել է Սիրիայից վարձկանների ներգրավվածությունը ԼՂ հակամարտությանը (լուսանկարներ, տեսանյութ) Շատ մոտ ապագայում կարող ենք ականատես լինել Ռուսաստանի նոր նախաձեռնության. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Թեհրանի նախաձեռնությունը. Իրանի փոխարտգործնախարարը ԼՂ հարցով կայցելի Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա Առուշ Առուշանյանը համտեղում է քաղաքապետի պաշտոնն ու գնդացրորդի ծառայությունը (տեսանյութ) Իրանը խստագույնս կպատժի թաքֆիր-ահաբեկիչներին իր սահմանների մոտ. ԻԻՀ բանակի հրամանատար ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները Փաշինյանին առաջարկել են հրատապ ԱԽ նիստ հրավիրել ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի պետն ազատվել է աշխատանքից «Բանակցություններին ցանկացած երկրի մասնակցության համար հարկավոր է Երևանի և Բաքվի համաձայնությունը»․ Պեսկով ՀՀ ՔԿ-ն հրապարակել է ռազմագերի Էմին Բախշալիևի հարցաքննության տեսանյութը Սիրիայում Թուրքիայի հովանավորյալ զինյալները լայնածավալ հարձակում են սկսել ի պատասխան ՌԴ օդատիեզերական ուժերի հուժկու հարվածների Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման հետևանքով սպանվել է 39 խաղաղ բնակիչ․ Արցախի ՄԻՊ Ադրբեջանում թուրքական F-16 կործանիչներն այլ կայան են տեղափոխվել․ The Drive Ադրբեջանում պահվում է 17 հայ ռազմագերի Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ․ կան վիրավորներ․ ՊՆ մամուլի խոսնակ Բացահայտվել են պետական դավաճանության, լրտեսության դեպքեր. ԱԱԾ տնօրենի տեղակալ Թուրքական լիրան շարունակում է ռեկորդային անկում գրանցել ՊԲ-ն հրապարակել է ևս 35 զոհի անուն Ադրբեջանցիները կարողացել են հասանելիություն ստանալ մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկներին ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան. ՊՆ խոսնակ Հայ եկեղեցու աշխարհասփյուռ թեմերը հարյուր հազարավոր դոլարներ են նվիրաբերում հիմնադրամին Առավոտյան ադրբեջանական կողմը հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի դիրքերը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1600 դեպք ԱՄՆ-ի հայ երիտասարդները ԼՂ հակամարտության հարցում իրենց ձայնը լսելի դարձնելու համար հացադուլ են սկսել Թշնամին շարունակում է կրել մարդկային և զինտեխնիկայի կորուստներ․ ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan