Արդվիի Սուրբ Կարմիր վանքը փլուզման եզրին է. Գուգարաց թեմի առաջնորդը կրկին ահազանգում է
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aravot.am: Մշակույթի նախարարության հաշվեկշռում գտնվող Արդվիի Սուրբ Կարմիր վանքը փլուզման եզրին է գտնվում: Վանքի հյուսիսային պատը խարխլված է և ուր որ է փլվելու է և վնասելու ուխտավորներին և զբոսաշրջիկներին՝ թողնելով անկանխատեսելի հետևանքներ:
Այս մասին դեռևս 2 մայիս, 2019 թվակիր նամակով, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանը ահազանգել է ՀՀ Մշակույթի նախարարությանը: Սակայն, առ այսօր Մշակույթի նախարարությունից ոչ մի կանխարգելիչ միջոցներ չեն ձեռնարկվել հուշարձանը փրկելու համար: Առջևում սպասվում է անձրևներ և ձմեռային շրջան իր հետևանքներով:
Սրբավայրի փլուզման դեպքում պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Մշակույթի նախարարության վրա:
Արդ, Սրբազանը ևս մեկ անգամ ահազանգում է պատկան մարմիններին և պահանջում կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել Սրբավայրի պահպանությունը ապահովելու համար:
Դիվան Գուգարաց թեմի
Հետևեք մեզ նաև Telegram-ում