Եվրոպան պատասխան կտա. Բաշար Ասադ

Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադը հարցազրույց է տվել գերմանական «Frankfurter Allgemeine Zeitung» թերթին, որտեղ նշել է, որ եվրոպացիները թանկ կվճարեն, եթե զենք ուղարկեն ապստամբներին:

«Եթե եվրոպացիները զենք ուղարկեն, ապա Եվրպան կվերածվի ահաբեկիչների համար հետին դռան և նա ստիպված կլինի դրա համար շատ բարձր գին վճարել»,- նշել է Ասադը:
«Եթե Փարիզը, Լոնդոնը և Վաշինգտոնը ինչ-որ ապացուցյներ ունեն քիմիական զենքի առկայության փաստի մասին, ապա թող ցույց տան միջազգային հանրությանը»,- հայտարարել է Ասադը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ վերջերս որոշում կայացրեց զինելու ապստամբներին ‘պատճառաբանելով Ասադի կողմից քիմիական զենքի կիրառման չապացուցված փաստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում