Հ. Աբրահամյան. Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների հարաբերությունները բարձր մակարդակի վրա են

Հունիսի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում ՌԴ նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից:

Դեսպանը հավաստիացրեց խորհրդարանի նախագահին, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում կնպաստի ռուս-հայկական հարաբերությունների հետագա խորացմանը :

Շնորհավորելով եւ հաջողություններ մաղթելով նորանշանակ դեսպանին իր դիվանագիտական առաքելության կատարման մեջ’ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-ռուսական դաշնակցայինեւ ռազմավարական հարաբերությունները էլ ավելի կխորանան եւ կզարգանան:

Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերություններին, նշեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, արդյունավետ աշխատում է միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովը: Նա պատրաստակամություն հայտնեց համակողմանիորեն աջակցել դեսպանին իր առաքելության կատարման ընթացքում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ տարածաշրջանային խնդիրներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում