Սարգսյանը, Հակոբյանը և Դանիելյանը հաղթանակ են տոնել շախմատի Մեն կղզու մրցաշարի երկրորդ տուրում
12/10/2019 11:14
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի մի շարք անդամներ շարունակում են ելույթները Մեն կղզու մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեցին Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը և Էլինա Դանիելյանը: Պարտիան ոչ-ոքի ավարտեցին Հրանտ Մելքումյանը, Կարեն Մովսիսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Լևոն Արոնյանը: Պարտություն կրեց Սերգեյ Մովսեսյանը:
Այժմ Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը կես միավորով են հետ առաջատարների խմբից:
FIDE-ի Grand Swiss մրցաշարը բաղկացած է 11 տուրից և այնտեղ խաղարկվում է հավակնորդների մրցաշարի ուղեգիր: Այն կեզրափակվի հոկտեմբերի 21-ին: