Ֆինլանդիա-Հայաստան խաղը կսպասարկեն իսպանացի մրցավարները
14/10/2019 15:27
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրո-2020-ի ընտրական J խմբի 8-րդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան խաղը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: Հանդիպման մրցավարն է Խեսուս Խիլ Մանսանոն։ Նրան կօգնեն Դիեգո Բարբերոն և Անխել Նևադոն։ 4-րդ պաշտոնյան է Խուան Մարտինես Մունուերան։ ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Յակոբ Էրելը (Իսրայել):
Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում հոկտեմբերի 15-ին՝ ժամը 20։00-ին։