All Stars Project երաժշտական խումբը Հայաստանում կկատարի հայտնի դասական գործեր
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Silk Note Festival-ի շրջանակում Հայաստանում համերգով հանդես կգա ճանաչում վայելող All Stars Project-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեկոն տեղի կունենա նոյեմբերի 10-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Համերգին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու ջազ ֆյուժն կիթառահար, կոմպոզիտոր Լարի Քորելը և Ռոման Միրոշնիչենկո դուետից հայտնի Ռոման Միրոշնիչենկոն, բաս կիթառահար, Ջոն Մաքլաֆլինի հայտնի տրիոյի անդամ Դոմինիկ Դի Պիացցան, դաշնակահար, Նագի տրիոյի անդամ Յանոշ Նագին, հարվածային գործիքներ նվագող երաժիշտ Վալերի Չերնոկը:
Երևանյան համերգին նրանք կներկայացնեն հայտնի դասական գործեր:
Համերգի կայացմանն աջակցում են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը և «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը:
Երեկոյից ստացված հասույթն ուղղվելու է մարզերում մշակութային օջախների վերակառուցմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում