Պատկերասրահից 32 վայրկյանում գողացել են Դալիի կտավը

Պատկերասրահից 32 վայրկյանում գողացել են Դալիի կտավը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Սան-Ֆրանցիսկոյի գեղարվեստական պատկերասրահից գողացել են Սալվադոր Դալիի «Այրվող ընձուղտը» կտավը: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, համցանցում հրապարակվել են տեսախցիկների ձայնագրությունները, որտեղ երևում է, որ գողին հաջողվում է նկարը տանել 32 վայրկյանում:

Այդ կտավը ստեղծվել է 1966-67 թվականներին: Նկարի արժեքը 20 հազար դոլար է: Գողին ու հանցակցին փնտրում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում