Մեր զորակցությունն ենք հայտնում իրավապահ համակարգի ներկայացուցիչներին

Մեր զորակցությունն ենք հայտնում իրավապահ համակարգի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումն իր խորին ցավակցությունն է հայտնում այս գիշեր՝ ժամը 04։30-ի սահմաններում ծառայողական պարտականությունները կատարելիս սպանված ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանի հարազատներին և ընկերներին, ու շուտափույթ ապաքինում մաղթում նույն միջադեպի ժամանակ վիրավորված ոստիկան Ա․Հակոբյանին։

Մենք համարում ենք, որ այս ամենը տարիներ շարունակ իրավապահ համակարգի հանդեպ հետևողականորեն սերմանված անվստահության ու ատելության, մարդասպան-ահաբեկիչների և վտանգավոր հանցագործների հերոսացման քարոզի, բանտերից համաներումով ազատելու, ոստիկանների կողմից ավելորդ հանդուրժողականության ու օրինական ուժ կիրառելու արգելքների և այսօր արդեն երկրում տիրող ամենաթողության հետևանքն է։

Մեր զորակցությունն ենք հայտնում իրավապահ համակարգի ներկայացուցիչներին և մաղթում համբերություն ու անփորձանք ծառայություն։

Խոստանում ենք, որ այս ամենը երկար չի տևի։

#ՎԵՏՕ
#VETO
#ВЕТО

Հետևեք մեզ նաև Telegram-ում