ԱԺ գեներալիտետն ակտիվացել է

Վերջին շրջանում ԱԺ գեներալիտետն ակտիվացել է, իսկ գեներալների ճոխ, ռոկոկո սենյակը նոու-հաուով է հարստացել. ԱԺ-ում սա միակ սենյակն է, որտեղ ոչ թե ռադիո, այլ տեսահեռարձակվում են ԱԺ նիստերը, ինչպես ԱԺ միջանցքներում դրված մոնիտորների վրա: «Թանկ հաճույք չէ. մի քանի մետր կաբել, մեծ մոնիտոր առանք-քաշինք, հիմա գեներալները սենյակում նստած ժամանակ էլ են հետևում, թե ինչ է կատարվում խորհրդարանի դահլիճում, որպեսզի որևէ բան աչքից բաց չթողնեն»: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում