Մբապեն հրաժարվել է տարեկան 50 միլիոն աշխատավարձից
16/10/2019 15:43
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: ՊԱԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հրաժարվել է ֆրանսիացիների առաջարկած տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձից։ Այս մասին հայտնում է OKDIARIO-ն։
Հրապարակման համաձայն, ՊԱԺ-ի ղեկավարությունը հարձակվողին առաջարկել է պայմանագիրը կնքել մինչև 2024 թվականը։
Նշվում է, որ 20-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է պայմանագրից, քանի որ նախատեսում է տեղափոխվել «Ռեալ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում