Մխիթարյանը շարք կվերադառնա հաջորդ շաբաթվա ընթացքում
16/10/2019 16:34
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարք կվերադառնա առաջիկա օրերին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է asromacalcio.com-ը: Հայ կիսապաշտպանը չի կարողանա մասնակցել «Սամդորիա»-ի դեմ հոկտեմբերի 20-ին կայանալիք խաղի, բայց կհասցնի վերականգնվել հոկտեմբերի 28-ին Եվրոպայի լիգայի 3-րդ տուրի հանդիպմանը, որտեղ «Ռոմա»-ն կմրցի Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ:
Մխիթարյանը վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության «Լեչե»-ի դեմ խաղում` վնասելով աճուկը: Հայ կիսապաշտպանը չմասնակցեց նաև հավաքականի վերջին խաղերին: