Եղբորորդուց պրծավ, հիմա էլ՝ քրոջ որդին

«Հրապարակ»-ն նախորդիվ գրել էր, որ Մալաթիա-Սեբաստիա թաղամասը հիմնովին «լիմինդրիզացվում» է: Այս վարչական շրջանի ղեկավար է նշանակվում Սամվել Ալեքսանյանի եղբորորդին, ով նաև համատեղությամբ Բելաջիոյի Գրիշի փեսան է՝ Արտակ Ալեքսանյանը: Ճիշտ է, Գրիշի դստեր և իր հոր միջև հարաբերություններն այնքան էլ ջերմ չեն, որպեսզի Լիմինդրովիչ-կրտսերը համարվի նաև ԲՀԿ «մոդերատորը» հալածյալ «Բանգլադեշի», ամենատարրական պայմաններ ու կոյուղի չունեցող Հաղթանակ գյուղի համար:

Ըստ թերթի հավաստի աղբյուրների, Սամվել Լիմինդրովիչի քայլերը քաղաքական ասպարեզում սրանով չեն ավարտվում. նրա հաջորդ պրոյեկտն առնչվում է քրոջ որդուն’ Արթուրին. 2017-ի ԱԺ ընտրությունների ժամանակ ինքը’ Ալեքսանյանը, կընտրվի Ապարանից’ Վրեժ Մարկոսյանի փոխարեն (վերջինս տարիքի պատճառով «էլ չի ուզի»), իսկ իր փոխարեն Հարավ-արևմտյան թաղամասից կընտրվի Արթուրը, փոխլրացնելով Կորյունին՝ Նահապետյան, որն էլ իր հերթին Լիմինդրովիչի քրոջ փեսան է’ կրթված, դաստիարակված տղա: Ի դեպ, ըստ մեր աղբյուրի, Արթուրը ևս «դրսում կրթված-դաստիարակված տղա է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում