Պատվիրված ճաշը
19/06/2013 09:04
Նմանատիպ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը վերջերս մոտ կես միլիոն դրամ է ծախսել’ էներգետիկայի, միջուկային անվտանգության, տրանսպորտի և բնապահպանության հարցերով ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի նիստի անցկացման ընթացքում աշխատանքային ճաշի և սրահի վարձակալության համար: Իսկ այդ ամենը նախարարությունն իրականացրել է «Ռենկո Արմէստեյտ» ՍՊԸ-ի միջոցով, որին էլ վճարել է գումարը:
«Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկություններ ճշտել այս ՍՊԸ-ի վերաբերյալ, և պարզել է, որ այն զբաղվում է ճարտարապետաշինարարական ծառայություններ մատուցելով, ընդ որում՝ բավական հայտնի ընկերություն է: Հետաքրքիր է’ ինչպես է էկոնոմիկայի նախարարությունը ճարտարապետ-շինարարներին ճաշ պատվիրել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում