«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի
17/10/2019 16:12
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միխայիլ Վարդապետովը նշանակվել է «Ուրարտու» ՖԱ բժշկական գծով փոխտնօրեն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Միխայիլ Վարդապետովը 2000-2002 թթ. եղել է Ռուսաստանի ջրագնդակի երիտասարդական հավաքականի բժիշկը, 2003-2005 թթ.՝ Ռուսաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի բժիշկը, 2006-2008 թթ.՝ «Խիմկի» ՖԱ-ի բժիշկը, 2008-ի դեկտեմբերից մինչև 2019 թ.՝ «Սպարտակ» ՖԱ-ի բժիշկը (բժշկական բաժնի ղեկավար):