«Որ ասեմ՝ քյասիբ եմ, կհավատա՞ս»

Երեկ ԱԺ-ում պատգամավոր Գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը ցնծում էին իրենց հեղինակած՝ «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի ընդունումից հետո։ Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում.

«Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե այսօր ազատամարտիկները սոցիալական խնդիրներից են դժգոհում, գեներալ Սեյրանը հակադարձեց. «Այ քուր, որ տունդ հեր ու մեր իրար չեն ճանաչում, էրեխեն ու մեծն իրար չեն ճանաչում, ո՛չ մեծ կա, ո՛չ փոքր: Որ բարոյականություն չկա էդ տանը, ջայնմին միսն ու խորովածը, դու էլ: Ավելի լավ չի՞ հաց ու պանիր ուտեն: Քյասիբ ընտանիքներ կան, որ մտնում ես տունը, ընտանիքի հոտ ա գալիս, էնքան հարուստի ընտանիք կա, որ մտնում ես, զզվալդ ա գալիս: Բարոյական մարդը ի՞նչ կապ ունի հարստության հետ»:

«Ժամանակի» հարցին, թե Ձեր ընտանիքը հիմա ո՞ր ընտանիքներից է՝ հարո՞ւստ է, Սարոյանը պատասխանեց. «Չես իմանո՞ւմ, որ ասեմ քյասիբ եմ, կհավատա՞ս, իհարկե՝ հարուստ»»,- մեջբերում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում