Կրճատումներ ոստիկանությունում

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում եւ Գյումրու ոստիկանությունում:

Քաղաքի տարբեր թաղերում’ Անի, Մուշ եւ այլն, տեղակայված ոստիկանական բաժանմունքներն օպտիմալացվել են, ինչի արդյունքում վերացել է 18 հաստիք:

Նաեւ կրճատվել են ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի ծառայության գծով երկու տեղակալները’ Համլետ Կիրակոսյանը եւ Հարություն Ավետիսյանը, որն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի եղբայրն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում