Կրեմլը մեկնաբանել է Սիրիայի հարցով Թուրքիայի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունը

Կրեմլը մեկնաբանել է Սիրիայի հարցով Թուրքիայի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև Սիրիայում Թուրքիայի «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի վերաբերյալ համաձայնության մասին լուրերը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մոսկվան ակնկալում է Սիրիայում հարձակողական գործողությունները դադարեցնելու մասին ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև պայմանավորվածությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալ Անկարայից»,-ասել է Պեսկովը:

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Թուրքիան խոստացել է Քրդստանի աշխատավորական կուսակցության ուժերը դուրս բերելու համար 120 ժամով դադարեցնել ռազմական գործողությունները: ԱՄՆ-ը խոստացել է պատժամիջոցների նոր փաթեթ չկիրառել, եթե այդ պայմանը կատարվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում