Լա Լիգան առաջարկել է Էլ Կլասիկոն անցկացնել դեկտեմբերի 4-ին․ «Բարսելոնան» և «Ռեալը» ցանկանում են խաղալ դեկտեմբերի 18-ին

Լա Լիգան առաջարկել է Էլ Կլասիկոն անցկացնել դեկտեմբերի 4-ին․ «Բարսելոնան» և «Ռեալը» ցանկանում են խաղալ դեկտեմբերի 18-ին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Լա Լիգան նամակ է ուղարկել իսպանական ֆուտբոլի Արքայական ֆեդերացիային՝ խնդրելով 10-րդ տուրի «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը տեղափոխվել դեկտեմբերի 4-ին։

Այս մասին հայտնում է AS-ը։

Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասն այս խնդրանքը հիմնավորել է նրանով, որ հենց Լա Լիգան և ոչ թե ակումբներն ու ֆեդերացիան են պատասխանատու հեռարձակման իրավունքից ստացվող եկամուտների համար։

Ավելի վաղ երկու ակումբներն էլ պաշտոնական հայտարարությամբ են հանդես եկել ու կողմ արտահայտվել հոկտեմբերի 26-ի փոխարեն խաղը դեկտեմբերի 18-ին անցկացնելուն։

Հանդիպումը հետաձգվել է Բարսելոնայում տեղի ունեցող բողոքի ակցիաների ու անկարգությունների պատճառով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում