«Բարսելոնան» ջախջախեց «Էյբարին» ու գլխավորեց Պրիմերայի մրցաշարային աղյուսակը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Իսպանական Պրիմերայի 9-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցել է «Էյբարի» հետ ու 3 անպատասխան գնդակ ուղարկել վերջինիս դարպասը։
13-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է կատալոնացիների ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։ Երկրորդ կեսում՝ 58-րդ րոպեին, հյուրերի հարձակվող Լիոնել Մեսսին երկրորդ գնդակն է ուղարկել մրցակցի դարպասը, իսկ 8 րոպե անց Լուիս Սուարեսը հաշիվը դարձրել է խոշոր։
Գրիզմանն ու Մեսսին իրենց ակտիվում նաև գոլային փոխանցում են գրանցել։
«Բարսելոնան» այս հաղթանակի շնորհիվ իր միավորների թիվը հասցրել է 19-ի ու բարձրացել է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը՝ փոխարինելով «Ռեալին», իսկ «Էյբարը» 9 միավորով գտնվում է 14-րդ տեղում։ Առաջատարների եռյակում այս պահին ընդգրկված է նաև «Գրանադան» (17):
Հետևեք մեզ նաև Telegram-ում