Բացահայտելով պատանի արվեստագետներին

Բացահայտելով պատանի արվեստագետներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Irates.am: Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հոկտեմբերի 21-ին ժամը 16:00-ին կներկայացնի Beeline-ի աջակցությամբ իրականացվող «Պատանի արվեստագետների հարթակ» նախագիծը:

Կարևորելով պատանի արվեստագետների ինքնարտահայտվելու անհրաժեշտությունը` Գաֆէսճեան պատանեկան խորհրդի նախաձեռնությամբ ստեղծվել է նոր հարթակ, որի նպատակն է պատանիներին առիթ ընձեռել՝ ներկայացնելու իրենց արվեստը, առանց տեսակի սահմանափակման: Արդեն ընտրված մասնակիցները 20-30 րոպեների ընթացքում կներկայացնեն իրենց պորտֆոլիոները, որին կհաջորդի քննարկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում