AM | RU
USD
EUR
RUB

Զոհասեղանին այլևս մեր պետականության հարցը չէ նույնիսկ, զոհասեղանին դրված է երկրիր ունենալ-չունենալու հարցը

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Հայաստանում ստեղծված ներքին իրավիճակի և օրեցօր ահագնացող արտաքին մարտահրավերների պայմաններում ցանկացած պարկեշտ մարդ իր պարտքը պետք է համարի խոսելը, խնդիրների մասին բարձրաձայնելը: Եվ, որքան բարձր` այնքան լավ: Սա և անձնական, և ազգային-պետական նշանակության առաքելություն է: Այո, հենց առաքելություն: Չկա մի ժողովուրդ, որ ընկել է պառանոյիկ պոպուլիստների խելքին և դրա համար գին չի վճարել, շատ ծանր գին: Կրկնում եմ` չկա այդպիսի ժողովուրդ, որ գին չի վճարել: Այդպես եղել է բոլշևիկների դեպքում, գերմանական նացիստների դեպքում, իտալական ֆաշիստների դեպքում, Ուկրաինայում պետական հեղաշրջման արդյունքում իշխանության եկածների դեպքում… Հեռու չգնանք մեր աշխարհագրությունից, 1990-ականներին ադրբեջանցիներն ընկան Էլչիբելի խելքին ու շատ ծանր գին վճարեցին: Վրացիները 1990-ականներին ընկան Գամսախուրդիայի խելքին ու շատ ծանր գին վճարեցին, հետո` 2000-ականների կեսերին ընկան մեկ այլ պրոֆեսիոնալ պոպուլիստի` Սաակաշվիլու խելքին ու նորից գին վճարեցին: Այն որ մենք էլ ենք գին վճարելու, դրա մասին արդեն իսկ ուղղակի կամ անուղղակի կերպով խոսել կամ իրենց քայլերով ակնարկել են առնվազն երեք գեներալներ` Բալասանյանը, Վանեցյանն ու Հայրապետովը:

Ստեղծված իրավիճակում այլևս չկա ինտելեկտի նշույլ ունեցող մեկը, որի համար պարզ չլինի` ամեն օր աղոթել է պետք, որ մեր վճարելիք գինը ստրատեգիական նշանակության չլինի, որովհետև ի տարբերություն այլոց` մենք այնքան ենք սեղմված, այնքան քիչ ռեսուրսներ ունենք, որ հանգիստ կարելի է ասել` տալու բան չունենք: Իսկ եթե իշխանությունն ուզուրպացրածներին թվում է, թե 2 շրջան կամ 5 շրջան կհանձնեն ու հանգիստ կշարունակեն ժողովրդի գլուխն արդուկելը և իշխանության կենցաղային վայելքներից օգտվելը, այլ կերպ ասած` «Երկիր - Հայկական ժամանակ» պրոյեկտը շարունակելը, ապա չարաչար սխալվում են, կրկնում եմ` չարաչար սխալվում են: Չի լինելու այդպես, հանգիստ չենք ապրելու` ոչ մենք, ոչ էլ առավել ևս ուզուրպատորները, որ երկիր պահելու ոչ դարդուցավ ունեն, ոչ էլ պատասխանատվության զգացում: Նրանք, որ երկիրը փորձանքի տանելու բարդյութ չունեն և մտածում են, որ միայն իրենք` անձնապես ու թայֆայապես, հանկարծ փորձանքի մեջ չնկնեն ու չզրկվեն պետական ամառանոցներից, ինքնաթիռից, ուղղաթիռից, թանկարժեք մեքենաներից ու հարկատուի հաշվին նազիր-վեզիրներ ունենալու հնարավորությունից: Որովհետև այդ շրջաններին հաջորդելու է Արցախը, հետո Հայաստանի ողնաշարը` Զանգեզուրը (ի դեպ` մինչև Գայլի Դրունք): Սրանք ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական տրամաբանության շաղախով միահյուսված տարածքներն են, և հնարավոր չէ մի օղակը զիջել` պահելով մյուս օղակները: Ուղղակի հնարավոր չէ` կամ կամ, երրորդ ճանապարհ չկա: Իսկ հիշու՞մ եք, որ Թալիշ մտան, հիշու՞մ եք այդ մորթված պատկերները: Լավ հիշեք, վերհիշեք, որովհետև երկիր հանձնելն այդ պատկերներով է ուղեկցվելու` ընդհուպ մինչև Արարատյան դաշտում ու Երևանի կենտրոնում:

Եվ ուրմեն. կամ խոսում ու բարձրաձայնում ենք այլանդակության հասնող այս ահռելի ներքին ու արտաքին խնդիրների մասին, կամ էլ պետք է պատրաստվել, որ Հայաստանի վրայից ողնաշարը պոկելու են տանեն: Զոհասեղանին այլևս մեր պետականության հարցը չէ նույնիսկ, զոհասեղանին դրված է երկրիր ունենալ-չունենալու հարցը:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս
Հայկ Ալումյան. Դատախազի ներկայացրած միջնորդությունն ակնհայտ անհիմն է ու հակասում օրենքին Քաղաքապետարանի պաշտոնական կայքում չի հրապարակվել՝ քաղաքապետի կարգադրությամբ պարգևատրումը․ Դավիթ Խաժակյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի դատական նիստը. ՈՒՂԻՂ Կտորե դիմակներն ավելի քիչ են պաշտպանում վարակվելուց, քան՝ բժշկական դիմակները. Արսեն Թորոսյան Լանզարոտեի կոնվենցիայի գործարկմամաբ մենք կորցնելու ենք մեր սերունդը, պետականությունն ու ազգը. մանկավարժ-արվեստաբան Արցախում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել ՀՀԿ երիտասարդները ակցիա արեցին Կառավարության դիմաց (տեսանյութ) Ես անձամբ արտակարգ դրությունը երկարացնելու անհրաժեշտություն տեսնում եմ. Արսեն Թորոսյան ՀՀ-ում Իրանի դեսպան․Արցախի հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել Պետությունը զավթած ուժը, սպասարկելով օտարերկրյա գործակալական ցանցի օրակարգը, սահմանափակում է հավաքների ազատության իրավունքը. հայտարարություն ՍԴ նիստը չկայացավ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 349 դեպք Եղեգնուտ համայնքի բնակիչները փակել են փողոցը. ՈՒՂԻՂ Այս 650 մահերը Քոչարյան Անդրանիկի շեֆի՝ Նիկոլ Փաշինյանի խղճին ու վզին են. Միհրան Հակոբյան «Հրապարակ». Շուշանիկ Ներսիսյանն Անանյանի գնալուց հետո ում ուզում, նշանակում և ազատում է «Ժողովուրդ»․ ՍԴ-ի հարցով ՄԻԵԴ-ի ապտակը՝ ՀՀ իշխանությանը «Փաստ». Հանրությունը Փաշինյանից հիասթափվել է. վարկանիշը սրընթաց անկում է ապրում «Ժողովուրդ»․ ԿԲ խորհրդի անդամի համար Հովհաննես Խաչատրյանի առաջադրումը պատահական չէ․ ով է «միջնորդել» «Իրատես». Արարատ Միրզոյանը ստիպված երդվել է Փաշինյանի մոտ «Հրապարակ». Մինչև շաբաթվա վերջ պարզ կդառնա ՍԴ-ի ճակատագիրը «Իրատես». Փոփոխություններ են սպասվում կառավարությունում «Հրապարակ». Արսեն Թորոսյանը վրեժ է լուծում ԵՊԲՀ-ից «Փաստ». Ոստիկանապետը խիստ հրահանգներ է տվել ստորաբաժանումներին` ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ «Փաստ». Արարատ Միրզոյանն առանձին հարաբերություննե՞ր է հաստատում Կրեմլի հետ «Հրապարակ». Առաջիկայում մարզպետների փոփոխություն է սպասվում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 7 Հանրակրթության վիճակի նոր «մեղավորը» Իշխանությունը Միքայել Մինասյանի դեմ պայքարում է որպես քաղաքական հակառակորդի՝ քրեաիրավական գործիքներով. Միհրան Պողոսյան (տեսանյութ) Մենք այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին. Փաշինյան Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ Հայաստանի ասորական համայնքը դատական հայցով Հայ առաքելական եկեղեցուց պահանջում է վերադարձնել Դիմիտրով համայնքի եկեղեցին (տեսանյութ) «Դալմա Գարդեն մոլում» ռումբ չի հայտնաբերվել (տեսանյութ) Կարևոր նորություն աղբահանության վճարների մասին ՌԴ զորամասի պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ «Նոր Զովք» առևտրի կենտրոնում ՍԱՏՄ տեսուչներն արձանագրել են մի քանի խախտումներ Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցն ընդդեմ պատգամավոր Արման Բաբաջանյանի լրատվամիջոցի Ոստիկանապետի հրամանով՝ Արմեն Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության շտաբի պետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan