AM | RU
USD
EUR
RUB

Սևազգեստ մայրեր. Մեր որդիների քրեական գործերով նոր Հայաստանում ոչինչ չի կատարվում

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.amԲանակում խաղաղ պայմաններում տարբեր տարիներին մահացած զինծառայողների սևազգեստ մայրերն այսօր հանդիպել են ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին: Նրանք կասկածներ ունեն, որ իրենց որդիների սպանության գործերի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ճիշտ չեն տեղեկացնում:

«Մենք դիմել ենք Լենա Նազարյանին, որպեսզի անձամբ փոխանցի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մեզ ընդունի ու լսի, ներկա լինեն գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: Ուզում ենք լսել, թե նրանք մեր ներկայությամբ ինչպես են ներկայացնում Նիկոլ Փաշինյանին քրեական գործերը, մենք էլ մերն ասենք ու ներկայացնենք»,- հանդիպումից հետո ասաց սևազգեստ մայրերից մեկը:

Նրանք ընդգծում են, որ իրենք որևէ ֆինանսական աջակցություն որևէ մեկից ոչ խնդրել են, ոչ ուզել, ոչ պահանջել, իրենց միակ ցանկությունն է, որպեսզի բացահայտվի իրենցվ որդիների սպանությունը և այդ գործերի մասին ճիշտ տեղեկացվի Նիկոլ Փաշինյանին:

«Մնք ուզում ենք իմանալ, թե ինչ ճակատագիր են ունենալու այն քրեական գործերը, որոնց ուղղությամբ տարիներ շարունակ ոչինչ չի արվում: Հեղափոխությունից հետո անցել է մեկուկես տարի, սակայն ոււզում ենք պարոն վարչապետին տեղեկացնել, որ նոր Հայաստանում մեր քրեական գործերով ոչինչ չի կատարվում, նորից շարունակվում են հանցագործությունները թե քննիչների, թե դատախազական մարմինների կողմից»,- նշեց մեկ այլ սևազգեստ մայր:

Նրանց ցանկությունն է վերականգնվի արդարությունն ու պատժվի մեղավորը:

«Մեր խումբը պահանջում է մեր երեխաների քրեական գործերն արդար լուծում ստանան, մեղավորները պատժվեն»,- նշում են նրանք:

Մայրերից մեկի խոսքով, իրեք մի քանի հոգի են, չեն մտնում «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանի խմբի մեջ, երբ բանակում տարբեր տարիներին տարբեր պատճառներով մահացած զինծառայողների մայրերը պահանջում են իրենց ընտանիքներին փոխհատուցում տրամադրել, ինչպես դա արվել է 2008-ի մարտի 1-ին սպանվածների ընտանիքների դեպքում։

«Մեզ արդարություն է պետք: Ես ապրում եմ միայն նրա համար, որ բացահայտեմ, թե ով է սպանել իմ երեխային, թող պատասխանատվության ենթարկեն»,- նշեց նա:

 

 

Լրահոս
Բառածորանք կամ պաթոլոգիկ շատախոսություն. այս եզրը լավագույնս է բնութագրում Փաշինյանի հանրային խոսքի քաոտիկ և անկանոն բնույթը Արտակ Մովսիսյան. Սենց բան խորհրդային կարգերի ժամանակ էլ չի եղել Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Միթե՞ Փաշինյանը գիտի թե ինչպես անել, որպեսզի Ադրբեջանը պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետությունը Դիտարկում է անցկացվել Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում Փաստաբանների պալատը կոչ է անում փաստաբաններին չներգրավվել կոռուպցիոն հարաբերություններում ԵՊՀ դասախոսների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ ԱԺ-ն չընդունեց նախագիծը, որով ԱԺ նախագահը կարող էր օրենքի ուժով մասնակցել ԱԽ նիստերին Այսօր ես պահանջում եմ` բարձրացրեք մեր աշխատավարձը. ԵՊՀ դասախոս ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի մեծ մասը կմիանա ուսանողական շարժմանը Չպետք է այս շարժումը նույնացնել որևէ կուսակցության շարժման հետ, ուսանողներն այն սկսել են առանց քաղաքականության. ԵՊՀ դասախոս Հայրենիքը չի կարող միայն բոցաշունչ ճառերի ներշնչանք և վերացական զգացմունքների միջավայր լինել. Արթուր Թովմասյան Ուսանող. «Մեզ հասած տեղեկություններով, դասախոսները նախազգուշական գործադուլ կհայտարարեն» 46 ընտանիք վերադարձել է Թալիշ (Տեսանյութ) Այսօր Երևանում ու երկու մարզերում հոսանքազրկումներ կլինեն Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ. Գագիկ Ծառուկյան Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ԵՊՀ ուսանողները դասադուլ են անում. ուղիղ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ընդերքօգտագործման ոլորտի իրական սեփականատերերին առնչվող օրինագիծը ԱԺ-ն շարունակում է հերթական քառօրյան. ՈՒՂԻՂ Շերեմետևո օդանավակայանում ինքնաթիռում հայտնված աղավնիի պատճառով թռիչքը հետաձգվել է (տեսանյութ) «Հրապարակ»․ Անկայունության զգացումը խորացնում են ամեն օր հարուցվող քրեական գործերը «Իրավունք»․ Ինչու հրաժարական ներկայացրեց անցումային արդարադատության «անցումային» փոխնախարարը «Ժողովուրդ»․ Հայկ Հարու­թյունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան վերադարձել է Հայաստան «Իրավունք»․ Ալեն Սիմոնյանի երազանքը կիրականանա՞ «Ժողովուրդ»․ Վերին Լարսի անցակետում կադրային փոփոխություններ են սպասվում «Հրապարակ»․ Ինչո՞ւ պետք է Հայաստանը հոգ տանի Ադրբեջանի ժողովրդի շահերի մասին «Փաստ»․ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 22100-ով պակասել է. ինչպիսի՞ն է վերջին 3 տարիների դինամիկան «Փաստ». Իշխանությունը հանրության դժգոհությունների աճող ձնագնդից կարող է խուսափել միայն մի դեպքում «Հրապարակ». «Իմ քայլի» պատգամավորներ դահլիճից դուրս էին եկել «հաշիվ մաքրելու» «Փաստ». Վարչապետի վարկանիշը կտրուկ նվազել է. սպասվում են նոր տեսարաններ «Հրապարակ». «Իմ քայլում» թևերի բաժանումը սրվում է «Փաստ». Հրայր Թովմասյանի դեմ կեղծ ցուցմունք տված Ալվարդ Մելքոնյանին հավանաբար մեղադրանք կառաջադրվի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 13 Ոսկեպար գյուղի մոտ հայտնաբերվել է երկու չպայթած արկ Իմ դեմ հարուցված գործը և իրականացված դատավարական գործընթացները խայտառակ ապօրինություն են. Արսեն Բաբայան (տեսանյութ) Հռոմի պապն իր ցավակցությունն է հայտնել Էլ-Ղամիշլիի հայերին Լկտի ստելու և բոչկա գլորելու փոխարեն, տարածեք Նիկոլի նախարարների՝ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու կոչերը Բակո Սահակյանը Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Արցախի և Ադրբեջանի զորքերի առաջնագծում տիրող իրավիճակը ԱՀ արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին ԼՂ խնդրի մասին Փաշինյանի պատկերացումները կենցաղային դիլետանտությունից այն կողմ չեն անցնում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan