Պաշտոնական. հաստատվել է Էլ կլասիկոյի անցկացման օրը
21/10/2019 20:49
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրի «Բարսելոնա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը, որը նախատեսված էր անցկացնել հոկտեմբերի 26-ին, հետաձգվել է Կատալոնիայի մայրաքաղաքում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների պատճառով:
Արդեն հայտնի է դարձել, որ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին, Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թե՛ «Ռեալը», թե՛ «Բարսելոնան» մերժել են Էլ կլասիկոն Մադրիդում անցկացնելու տարբերակը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում