Փրկարար ծառայության տնօրենն ազատվել է պաշտոնից
22/10/2019 11:11

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից ազատվել է Արտակ Նահապետյանը:
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով.
Արտակ Նահապետյանին ազատել փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
Արտակ Նահապետյանը փրկարար ծառայության տնօրեն նշանակվել էր նշանակվել 2018 թ. հունիսի 27-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում