Գագիկ Ծառուկյան. Աշխատավարձի թաքուն բարձրացումը վիրավորական է

Գագիկ Ծառուկյան. Աշխատավարձի թաքուն բարձրացումը վիրավորական է

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Ես ուզում եմ, որ ժողովրդի սպասելիքները իրականան, փոփոխություններ լինեն, ինձ ճիշտ հասկացեք»,- այս մասին հայտարարել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով վարչապետի գաղտնի հանձնարարականին պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը։

Նա չի հասկանում՝ ինչպես կարելի է ժողովրդից թաքուն նման բան անել։

«Եթե մարդիկ տեսնում են, որ տվյալ նախարարը գործը լավ է կատարել, իրենք արդյունքը զգում են իրենց առօրյայի վրա, կարելի է տասնապատիկ բարձրացնել։ Խնդիր չկա։ Բայց թաքունը վիրավորական է և պատգամավորների, և ժողովրդի համար։ Թաքուն բառը հեղափոխությունից հետո մեզ համար անընդունելի է», – ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում