«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանն ասել է՝ «ծխեք, մեռեք»

«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանն ասել է՝ «ծխեք, մեռեք»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` օրերս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու «Իմ քայլը» խմբակցության սակավաթիվ անդամների հետ հակածխախոտային օրենքի քննարկման ընթացքում տեղեկացել է նախագծի շուրջ պատգամավորների անհամաձայնությունների մասին և վրդովվել՝ շեշտելով. «Ի՞նչ ասեմ, չեք ուզում՝ ծխեք, մեռեք»:

Պատգամավոր Լուսինե Բադալյանը թերթին տված հարցազրույցում ասել է. «Ինձ որևէ մեկը չի կարող որևէ բան արգելել: Ինձ կարող են համոզել, խորհուրդ տալ, բայց արգելել ծնվածս օրվանից որևէ մեկը չի կարող որևէ բան: …Ոչ միայն ես, այլև մեր քաղաքական թիմը, կարծում եմ, իր գործողություններով արդեն համոզվել է, որ դու չես կարող արգելել որևէ մեկին որևէ բան: Կարող են փաստարկներով համոզել, բայց արգելել…. Իսկ երբ խոսքը սկսվում է արգելելով, միանգամից ըմբոստություն է առաջանում: Դա նկատի ունեի, որ ասում էի, թե սուր մասեր կան նախագծում, որը պետք է մեղմել, թե չէ գաղափարը լավն է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում