AM | RU
USD
EUR
RUB

Էրդողանն առաջարկել է Ջոնսոնին հանդիպել Ստամբուլում կամ Սիրիային սահմանամերձ քաղաքներից մեկում

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքն առաջարկել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հանդիպել Ստամբուլում կամ Սիրիային սահմանակից թուրքական Շանլըուրֆա կամ Գազիանթեփ քաղաքներից մեկում: Այս մասին տեղեկացնում է Haberturk հեռուստաալիքը:

Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ մտադրություն ունի Մերկելի և Ջոնսոնի հետ միասին հանդիպել Էրդողանի հետ Լոնդոնում:

«Երկու օր առաջ ինձ զանգահարել է Բորիս Ջոնսոնը և առաջարկել չորսով հանդիպում ունենալ Լոնդոնում: Ես պատասխանեցի, որ ավելի լավ է Ստամբուլում, կամ Սիրիային սահմանակից քաղաքներից մեկում՝ Շանլըուրֆայում կամ Գազիանթեփում»,- նշել է Էրդողանը լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Թուրքիայի նախագահի խոսքով, եթե իր գործընկերները հրաժարվեն գալ Թուրքիա, այդպիսի հանդիպում կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 3-4-ը Լոնդոնում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:

Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի բանակցությունների արդյունքում Թուրքիան պարտավորվել էր 120 ժամով դադարեցնել իր գործողությունները, որպեսզի քրդական ջոկատները հեռանան 30 կմ-անոց «անվտանգության գոտուց»:

Այսօր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» ռազմական գործողության դադարեցման մասին:

Լրահոս
Մամուլը գրում է, որ նախարարը տապալել է համավարակի դեմ պայքարը. «Մեդիա պաշտպան» Կոչ ԱԺ 88 (+1) պատգամավորներին Սերժ Սարգսյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց Վրաստանը միջանցք կբացի Հայաստանից տուն վերադարձող ռուսաստանցիների համար Նավթամթերքի շուկայում մենաշնորհները չեն վերացել. ՀՀ վարչապետ Համագյուղացիս՝ Վարդան Սմբատյանը, զենքը պահել է վրաս, հնչել է կրակոց, ջարդել են մեքենաս Ծառուկյանի պաշտպան. Մենք եկել ենք հենց այն նպատակով, որ դատական նիստը չհետաձգվի Դատարանը քննում է Գ. Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը. ուղիղ Աֆրիկայում մեկ ամսում անհայտ պայմաններում ավելի քան 350 փիղ է սատկել Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 593 դեպք, գրանցվել են նաև մահվան դեպքեր Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ընդդեմ Պուտինի նախագահական ժամկետների «զրոյացման» (տեսանյութ) ՀՀԿ ԳՄ նիստում քննարկել են ներքաղաքական մի շարք զարգացումներ Երկրաշարժ Հայաստանում Երևանում և Գեղարքունիքում լույս չի լինի Զինված հարձակում՝ Մեքսիկայում. 24 մարդ սպանվել է Հակառուսական դավադրությունը բացահայտվում է. Իշխանյան Մնացել է վերջին փամփուշտը կրակի՝ մեղադրի Ռուսաստանին. Աղասի Ենոքյան «Ժողովուրդ». Որքան կենսաթոշակ կստանան դատավորները. «Իմ քայլ»-ի նոր նախագիծը «Ժողովուրդ». Չգիտեն ինչպես վարվել ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների՝ ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած հաղորդման հետ «Ժողովուրդ». Գլխավոր դատախազը պարգևատրել է մտերիմներին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 2 «Փաստ». Գագիկ Վրեժիչի թեկնածության համար Փաշինյանին անձամբ միջնորդել է Լևոն Տեր-Պետրոսյանը «Հրապարակ». ԱԱԾ-ն՝ քաղաքական հետապնդումների գործիք «Հրապարակ». Դուրս եկեք «Ֆեյսբուքից», անջատեք բոլոր ֆեյքերին և զբաղվեք իրական աշխատանքով. խորհուրդներ իշխանություններին «Հրապարակ». Իշխանությունը ՍԴ դատավորների և նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է «Փաստ». Այս մար­դիկ չեն կա­րող ո՛չ կա­ռա­վա­րել, ո՛չ էլ ճիշտ գոր­ծել «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը բռնել է իմքայլականների վախը «Փաստ». Առա­ջարկ­վում է 4 անգամ ավե­լաց­նել դա­տա­րան դի­մե­լու պետ­տուր­քի չա­փը «Փաստ». Գի­նե­գործ­նե­րը խնդիր­նե­րի առաջ են. ներ­քին շու­կա­յում վա­ճառ­քի շուրջ 60 տո­կոս նվա­զում կա «Փաստ». Այս իրավիճակը մեր երկրի վերջին է տանում. սա տանում է փլուզման. Բոստանջյան Փաշինյանի կառավարական դաչայի անվտանգության պատնեշներին և «դռոնների» խլացուցիչներին ավելացել է նաև բոլոր տեսակի նկարահանումների արգելքը (ԼՈՒՍԱՆԿԱՐ) ԱՀ նախագահը մի շարք նշանակումներ է արել Եթե ընդունված նախագիծը հակասահմանադրական է, նախագահը պարտավոր է դիմել ՍԴ. Արամ Օրբելյան (տեսանյութ) Մեծ հույսով ընտրել եմ վարչապետին, այսօր «Իմ քայլը» հիմնադրամից ասում են՝ տունն ազատի, խորտակված վիճակում եմ (տեսանյութ) 889 շրջանավարտ Հիպոկրատի երդում է տալիս. ուղիղ Ամուլսարի հարցում այլևս այսպես շարունակել հնարավոր չէ. Վարագյան Պարետ Ավինյան ու առողջապահության նախարար, կասե՞ք կորոնավիրուսից մահացած տատիկի դին որտեղ գնանք փնտրենք. Նաիրա Զոհրաբյան Ռուսական Սու-27 կործանիչները օդ են բարձրացել Սև ծովում՝ ամերիկյան ռազմական հետախույզ-ինքնաթիռը որսալու համար Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը որոշել են ուժեղացնել կոորդինացիան տնտեսության մեջ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan