Մենք բաց ենք աշխատում. Ոստիկանապետը` օֆշորային գործի մասին (տեսանյութ)

Կատարվում է նախաքննություն, իրականացվում են անհրաժեշտ բոլոր օպերատիվ ու քննչական միջոցառումները: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով գործարար Աշոտ Սուքիասյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքներին ու հարուցված քրեական գործի քննությանը, ասել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

«Մենք այս ամբողջ ժամանակահատվածում ցույց ենք տվել, որ մենք բաց ենք աշխատում: Ես ձեզ խոսք եմ տալիս, որ այդ գործերի ամբողջ ընթացքը, որը ձեզ կհետաքրքրի, կարող եք մոտենալ լրատվության վարչության պետին, և ինչ թույլատրելի է տվյալ գործի քննության սահմաններում, կստանաք, իսկ ավարտին արդեն մենք բաց կխոսենք այդ մասին»,-Panorama.am-ի փոխանցմամբ ասել է Վ. Գասպարյանը:

Տեսանյութը մեր գործընկեր Panorama.am-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում