Արբեջանական գազանավթային շանտաժի արտաքին քաղաքականությունը ձախողվում է. Ա. Աշոտյան

«Օբամա, Պուտին, Օլլանդ’ OPO Minsk style» վերնագրով իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել կրթուրթյան և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

1.Նախևառաջ նման հայտարարությունը վերահաստատում է Մինսկի խմբի ունիկալ ձևաչափը’ ԼՂ խնդրի կարգավորման հարցում: Երկար ժամանակ է, ինչ ադրբեջանական կողմը և իր շահերը պաշտպանող մի շարք միջազգային փորձագետներ և ատյաներ փորձում են Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության հարց բարձրացնել, սակայն ակնհայտ է, որ այս թեման բարձրագույն մակարդակով ամբողջությամբ փակված է:

2.Արբեջանական գազանավթային շանտաժի արտաքին քաղաքականությունը ձախողվում է’ ոչ միայն գլոբալ էներգետիկ համաշխարհային զարգացումների, էներգիայի նոր աղբյուրների հայտնաբերման պատճառով, այլ նաև, որովհետև Ադրբեջանում իջել են օրգանական վառելիքի’ գազի և նավթի արտահանման և մշակման ծավալները:

3.Համանախագահների հայտարարությունը լրացուցիչ կարևորություն է տալիս Հարավային Կովկասի տարարածաշրջանին’ տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը պարտադիր պայման համարելով:

4.Այս հայտարարությունը հերթական ահազանգը պետք է լինի Ադրբեջանի իշխանություններին Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների նախաշեմին: Հիշենք «Ֆրիդոմ հաուսը»-ի կողմից արձանագրած Ադրբեջանի կտրուկ հետընթացը’ քաղաքական և քաղաքացիական իրավունքների տեսակետից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում