AM | RU
USD
EUR
RUB

Հրայր Թովմասյան. Դատական իշխանությունը պետք է վաստակի այդ անկախությունը

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 168․am: Կարծում եմ օբյեկտիվ վիճակ է, երբ հանրային մեծ հետաքրքրություն ունեցող հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանը կայացնում է մի որոշում, որը կարող է և հանրային իշխանությունների կողմից ճիշտ չընկալվել կամ իրենց սրտով չլինել։ Այս մասին, 168․am-ի «Պրեսսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ ավելացնելով, որ նման իրավիճակ եղել է Ֆրանսիայում, Ռուսաստանում ու այլ երկրներում։

«Ես կարծում եմ հենց սա է պատճառը, և իրադարձությունները պայմանավորում եմ հենց այդ հանգամանքով։ ՍԴ-ն մի քանի որոշումներ է կայացրել, որ հանրային իշխանությունները, չեմ ուզում ասել՝ ճիշտ չեն ընկալել, բայց իրենք այլ ակնկալիքներ ունեին, որ Սահմանդրական դատարանն այլ որոշում կընդունի»,-ասաց Թովմասյանը։

Դիտարկմանը, որ Հայաստանում այդ իրադարձություններն ուղղված են Հրայր Թովմասյանի անձի նկատմամբ, ՍԴ նախագահը նկատեց. «Ցավոք սրտի, Հայաստանի իրականության մեջ կոլեգիալ մարմիններն ասոցացնում ենք նախագահի հետ, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ նախագահն արդարադատության իրականացման պրոցեսում որևէ առավելություն չունի, ընդամնեը մեկ ձայնի իրավունք ունի։ Ի տարբերություն որոշ երկրների, որտեղ ձայների հավասարության դեպքում ՍԴ նախագահի ձայնը վճռորոշ է, մեր իրկանության մեջ, մեր օրենսդրությամբ համարվում է, որ ՍԴ որոշումը չի ընդունվել։ Այս առումով, ՍԴ նախագահի լիազորությունները զուտ կազմակերպչական են»։

Թովմասյանն ընդգծեց, քվեարկության սենյակի գաղտնիք է համարվում, թե ինչպես է ինքը քվեարկել այս կամ այն հարցի վերաբերյալ։

«Դա գաղտնիք է, որևէ մեկն իրավունք չունի այդ մասին հայտարարել, սենյակում միայն ՍԴ դատավորներն են, որոնք իրավունք չունեն հրապարակայնացնել, թե ով ինչպես է քվեարկել»,-նշեց նա։

Անդրադառնալով ՍԴ-ում ճգնաժամի առկայության մասին հայտարարություններին, Թովմասյանն ասաց, նման ճգնաժամ չկա։

«Վենետիկի հանձնաժողովն էլ հայտարարեց, որ քաղաքական իշխանության փոփոխության հետևանքով դատական իշխանությունը չպետք է փոփոխվի։ Միշտ նշվել է, որ դատական իշխանությունն անկախ է, և որևէ մեկն իրավունք չունի միջամտելու դատական իշխանությանը։ Բայց ես կարծում եմ, որ դատական իշխանությունը պետք է վաստակի այդ անկախությունը, և դա այնքան էլ հեշտ չէ։ Միգուցե այն «ճնշումները» և իրադարձությունները, որ տեղի են ունենում ՍԴ շուրջ, հենց այն ճանապարհն է, որով դատարանը վաստակում է իր անկախությունը։ Ոչ ոք սկուտեղի վրա դրած չի բերելու ու անկախությունը չի մատուցելու, դատավորի աշխատանքն ամենալվ ու ամենավատ աշխատանքն է։ Ամանելավն է, երբ դու քո խղճի հետ կռիվ չունես, երբ խղճիդ հետ խաղաղությամբ ես ապրում ցանկլացած որոշում կայացնելիս։ Եվ ամենավատ մասնագիտությունն ու աշխատանքն է, երբ դու կռիվ ունես քո խղճի հետ, որ դու անկախ չես»,- ասաց ՍԴ նախագահը՝ ընդգծելով, որ երկրի զարգացման, անվտանգության ու կայունության գրավականը անկախ դատական իշխանությունն է։

Հրայր Թովմասյանի խոսքով, բարդ որոշումներ ընդունելուց առաջ ինքը եկեղեցի է գնում, որ չսխալվի։

«Ես գիշերներն արթնանում եմ, հերթական որոշումը նորից կարդում եմ, քաղաքական էջն ինձ համար ջնջված է, այդ էջը գոյություն չունի այլևս, այդ կապերը չկան, չես կարող ասել, որ այդ կապերն ընդհանարպես գոյություն չունեն, նախկին կուսակցական ընկերներ կան, նրանց մեջ հարազատ մարդիկ կան, բայց նրանք զրոյական նշանակություն ունեն արդարադատությունն իրականացնելիս»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Բուժման մեջ գտնվող դատապարտյալը հիվանդասենյակից փախուստի է դիմել ԱԺ-ում քննարկվում է Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը. Ուղիղ Գերմանիայում երկու ինքնաթիռ է բախվել թռիչքուղում Պետք է անհապաղ պահանջել հրապարակել բյուջեի մշակութային տողերի բացվածքը Իրանում մեկ օրով անջատվել է ինտերնետը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 18 Պուտինը մտադիր է այցելել Թուրքիա Երևանում և ևս 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը «Դեղին բաճկոնների» պատճառով Փարիզում փակվել է մետրոյի ավելի քան 20 կայարան Հանրապետությունում ջերմաստիճանը շարունակում է նվազել Իշխանության մյուս թևերն իրավունք չունեն դատարանի կայացրած ակտը քննադատելու. ՍԴ դատավոր Բիլ Գեյսթը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է Կներես մեզ, եղբայր, շեղվել ենք քո գծած գծից, ուրիշ ուղղությամբ ենք գնում, գնում ենք ոչ մի տեղ Բակո Սահակյանը ընդունել է Արթուր Ջավադյանին Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Եվս 2 կազմակերպություն միացել է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող շարժմանը Ադրբեջանը արձակել է ավելի քան 2300 կրակոց ՀՀ-ում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է. Արսեն Բաբայան Կապ չունի, թե որ ամսին ես գնում Սևան, եթե դու լողալ չգիտես Մառախուղ՝ Գորիս-«Զանգեր» ավտոճանապարհին Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակության օրն է «Հրապարակ». Երբ չես զբաղվում քաղաքականությամբ «Ժողովուրդ». Ինչո՞ւ տեղական ավիաընկերությունը աֆրիկյան աշխատանքային պայմանները գերադասեց հայկականից «Հրապարակ». ԲՀԿ-ն հրավիրված է եղել, սակայն չի մասնակցել «Հրապարակ». Իշխանությունն ամեն ինչ անում է ԼՀԿ-ի քվեն ստանալու համար «Փաստ». Բազմաթիվ տնտեսական և քաղաքական ռիսկեր կան, իսկ իշխանավորները «թիթեռ են նկարում» «168 ժամ». Հերթական ծառայությունը Վլադիմիր Վլադիմիրովիչին «Փաստ». ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում իշխանությունը ծանր կացության մեջ է հայտնվել Ես հավատում եմ, որ ուժեղ պետություն կարող ենք ունենալ միայն սեփական դիմագիծը պահելով Ոչ տղամարդու շնորհք կա վրեն, ոչ էլ մարդու. մշակույթ փոխողիս տեսեք ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 16 Առաջին անգամ Հայաստանում մի սեղանի շուրջ հավաքվեցին բոլոր ընդդիմադիր ուժերը. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) «Սանիթեքին» տրամադրվող գումարից շուրջ 600 միլիոն դրամով ավել գումար է տրամադրվում աղբահանության նոր կազմակերպությանը. Շիրազ Խաչատրյան Ոչ միայն Հանրային հեռուստաընկերությունը, այլև պետական բոլոր ինստիտուտներն իջեցվում են Փաշինյանի գռեհիկ հայտարարությունների մակարդակին. Աղասի Ենոքյան Իշխանությունները մանիպուլացնում են հասարակությանը՝ շահարկելով Մելի՝ սեռափոխված լինելու փաստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Չափազանց կարևոր է ապազգայինը մարմնավորող անձի՝ Արայիկ Հարությունյանի հեռացումը համակարգից (տեսանյութ) Ո՞վ է ցուցարար Գոռ Սարգսյանը Բակո Սահակյանն Արայիկ Գրիգորյանին նշանակել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan