Լատվիայում տպվել է Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն

Լատվիայում տպվել է Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայում տպվել է Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ Լատվիայում վերջապես տպվեց Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն։ Թարգմանիչն է լատվիացի հայագետ Վալդա Սալմինյան, նկարիչն է տաղանդավոր Նաիրա Մուրադյանը, հրատարակիչը Յանիս Ռոուզե հրատարակչությունը։ Ծրագիրն իրականացվել է Լատվիայում ՀՀ դեսպանության և ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության ջանքերով և աջակցությամբ՝ ի նշանավորումն մեծանուն հայ գրողի 150-ամյակի։ Շնորհակալ ենք Վլադիմիր Մխիթարյանին աջակցության համար։ Շնորհակալ ենք ծրագրում ներգրավված բոլոր գործընկերներին։ Շուտով կկազմակերպենք գրքի շնորհանդեսը»,- գրել է դեսպանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում